Այսօր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում իսկապես եղել է, սակայն հանդիպման այլ մանրամասների՝ որտե՞ղ, ե՞րբ և ո՞ւմ նախաձեռնությամբ, չի տիրապետում:
Անդրադառնալով փաստին, որ Սերժ Սարգսյանը երեկ կառավարությանը հորդորել է կրկին քննարկել ընդդիմության ներկայացրած 12 կետերը, ԱԺ պատգամավորը նկատեց, որ իշխանության հստակ դիրքորոշումը դրանց նկատմամբ, թեպետ, նախկինում էլ ակնհայտ էր, սակայն հարցին մեկ անգամ ևս անդրադառնալու` Սերժ Սարգսյանի պահանջը խոսում է այն մասին, որ վերջինիս մտածում է ոչ միայն բուն կետերի, այլ ժողովրդի բարեկեցության մասին:
Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական կյանքին, ապա նա կարծիք հայտնեց, որ էական փոփոխություններ չկան, և երկիրը շարունակում է մնալ կայուն շրջանում: «Մեծ բարեփոխումների գործընթաց է գնում, և բնական է, որ այս ընթացքում ընդդիմությունն իշխանությանը առաջարկություններ ու պահանջներ է ներկայացնում»,-ասաց նա: