Նախօրեին Բեյրութում կայացել է «Միսս Լիբանան 2024» գեղեցկության մրցույթը, որի շրջանակում 2-րդ «Վիցե միսս» է ճանաչվել 25-ամյա Գաել Բալյանը:
Թերթ.am-ի փոխանցմամբ՝ գրում է arabnews.com-ը:
Նշվում է, որ Բալյանը մասնագիտությամբ շուկայագետ է:
Ինչ վերաբերում է հաղթողին, ապա թագը տրվել է 26-ամյա Նադա Կուսային:
Աղբյուրը նկատում է, որ, հավատարիմ մնալով իր ավանդույթին, «Միսս Լիբանա» մրցույթն այս տարի ևս բեմում անդրադարձել է մի շարք արդիական սոցիալական խնդիրների: Մրցույթի մասնակիցները պատասխանել են կանանց տեղի և դիրքի հզորացման, Փարիզի Օլիմպիական խաղերի և սպորտի կարևորության, պատերազմի սպառնալիքների և մարդասիրական գործողությունների, ինչպես նաև այսօրվա երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին: