Հայկական բլոգոսֆերան ալեկոծած թուրքական մամուլի հարցազրույցում Ազնավուրը չեմ կարծում, թե իր մոր արմատների եւ նրա սիրելի հայրենիքի մասին ասել է ավելին, քան ծննդյան 90-ամյակի առիթով ինձ տված այս հարցազրույցում: Պարզապես, թուրքական մամուլը իրեն հարմար լույսի ներքո է ներկայացրել զրույցը: Իրականում, Ազնավուրը բաց մարդ է, նույնիսկ ազգային կաղապարներով սահմանափակված չէ, եւ դա պետք է նեղրտելու, վիրավորվելու առիթ չդառնա մեզ համար: Ֆրանսերենում, երբ ասում են ma mère est turque, նկատի ունեն նրա քաղաքացիությունը եւ ոչ թե էթնիկ ծագումը:
Կարդացեք նաև` Շառլ, մենք քեզ արժանի չենք, մենք արժանի ենք միայն մեր կառավարությանը