▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«FINAR» ցուցահանդեսը նվիրվելու է Հայաստանի ֆինանսական հատվածին

Երեւանում, մարտի 22-24-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում կներկայացվի «FINAR» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները եւ այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաեւ ՀՀ կենտրոնական բանկը:

«Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոնից հայտնում են, որ ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել եւ ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, եւ գործարարների, մասնավոր անհատների միջեւ:

«FINAR»-ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը եւ նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծել պոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձեւերի եւ տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել եւ զարգացնել ընկերության իմիջը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին