▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԲ-յան ակտիվիստներ պետք չէ ուտող-ուրացող լինել

Էս թեմային չէի անդրադառնա, եթե իմ քիֆս չբզբզար:

Ուրեմը արդեն սկսել եմ նկատել մի տենդենց, որ այս կամ այն նորահայտ «աստղայինով» տարված ՖԲ-յան ակտիվիստներ սկսում է «պայքարել» ստատուս «տանող» կայքերի դեմ:

Երեկ կարդացի, որ քիֆս` Ստյոպը, կպնողական ստատուս է գրել «Բլոգ նյուզի» վերաբերյալ ու մեղադրել բլոգնյուզին «բաց բդերով» քլիքներ ապահովելու մեջ:

Մինչև բուն թեմային անցնելը միայն կասեմ, որ նույն Ստյոպի գրառումները շատ կայքերում կարդացվում է, որն է բարձրացնում է տվյալ կայքի վարկանիշը, հիմա հարց. «Ստյոպ դու «բաց բդերի ու կրծքերի» մասին ես գրում»: 

Որպեսզի ոչ մեկ չնեղանա ես իմ վրա օրինակ բերեմ: Իմ մասին շատ քչերը կիմանային, եթե չլինեին լրատվականները:

Այո, հենց այդպես, ես երբեք չեմ ասել ու չեմ ասի, որ իմ քիչ թե շատ հայտնի լինելը ապահովել եմ միայն ես ու քանի ես ՖԲ-ում գործունեություն եմ ծավալում ես հաստատ ինձ թույլ չեմ տա անշնորհակալի նման որևէ բանում մեղադրել իմ ստատուսները վերահրապարակող կայքերին:

Ինչ վերաբերվում է Ստյոպին. պարոն Սաֆարյան ջան իմ ու քո արև, արի չմոռանանք դու ոնց դարձար ՖԲ-յան հայտնի օգտատեր՞ (Հաստատ մի երկու կայքում հարցազրույց տալով հայտնի չդառար):

Եթե հիշենք անցյալը, ապա կտեսնենք, որ ձեր պայքարի էն բուռն ժամանակաշրջանում քո ու քո համախոհների կարծիքները բողոքները ու ցույցերը վերահրապարակում էին ՖԲ-ից գրառում տանող լրատվականների միջոցով:

Իսկ պայքարի էն «մեռած» պահին, երբ ոչ մի կայք հարցազրույց արդեն չէր վերցնում ձեզնից, ձեր խոսքը հանրութանը հասանելի էր դարձնում հենց այդ կայքերը: Երբեք մի մտածեք, որ 5000 ընկեր ունենալով դուք կարայիք ձեր խոսքը բոլորին հասանելի դարձնեիք, եթե չլինեին Blognews, mediamall, nrnak, slaq, asekose, operativ, tesadasht և այլն:

Այսքանով կցանկանամ, որպես իմ կարծիք, հայտնել, որ ՖԲ-ում ինչքան էլ քեզ կոտորես, առանց այս նշված կայքերի դու չես կարող քո խոսքը հասանելի դարձնես հանրության լայն զանգվածին (առավել ևս եթե քաղաքական վերլուծություններ ես գրում), ինձ թվում է շուտով Ստյոպը իր մաշկի վրա կզգա դա: 

Հ.Գ. Այո, ես բազմիցս նշել եմ, որ կայքերը մեծ մասը շատ է տեղադրում 18+ նյութեր, որը մեկ մեկ տհաճության է հասնում, բայց միևնույն ժամանակ նշել եմ, որ դա իրենք անում են քանի որ կա պահանջարկ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին