Երբ հարց են տալիս, թե ինչու եք ուզում, որ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանությունը, պատասխանը միշտ նույնն է. որպեսզի այն չկրկնվի աշխարհի որևէ կետում և ոճրագործը անպատիժ չմնա:
Բայց արի ու տես, որ այսօր ցեղասպանվում են եզդիները, սիրիացիները, իրաքցիները, ուկրաինացիները, ռուսները: Եվ ինչպիսի՞ն է 21-րդ դարի աշխարհի արձագանքը` ԶՐՈՅԱԿԱՆ, ավելի ճիշտ անմարդկային, անասնական լուռ է այն:
Սա նշանակում է, որ հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում ոչինչ բացառել չի կարելի:
Եվ հարկավոր է շատ զգույշ լինել և չընկնել ՊՆ-ի հետևից, որ բոլոր երկրներում էլ այնտեղ տաքարյուններ են նստած, ում համար մարդու մահը մի ցավակցություն է և վերջ: