▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզդիների բողոքը շահարկելը ստորություն է

Եզդիների բողոքը շահարկելը ստորություն է: Բանը հասավ այնտեղ, որ ոմանք ասացին` թող գան ազատագրված տարածքներում ապրեն: Աչքներիդ առաջ մի քանի ամսում սիրահայ ներգաղթյալների բանակ է ավելանում և այն նույն տարածաշրջանից որտեղից նրանք գալիս են` դեպքեր նոր ընթացք են ստանում և այս անգամ թակում են մեր վերջին, հիմնական գաղթօջախի դուռը` Լիբանանի: Որտեղ բնակչության շուրջ 80 տոկոսը մուսուլման է, սրանց կեսը սյունի է, կեսը շիա: Իսլամիստ ծայրահեղականները սյունի են:

Լիբանանում ունեինք 85-90 հազարանոց համայնք, հիմա մի քիչ շատ` Սիրիան հայաթափվելուց հետո: Համարյա 100.000 հայ կա Լիբանանում: Պատկերացնում եք ի՞նչ է սպասվում: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, մենք պե՞տք է ճանաչենք, դատապարտենք...և բա ինչո՞ւ Իսրայելը մեր ցեղասպանությունը չի ճանանչում:

Պարզ չի՞: Նա չի ուզում թուրքերի հետ խնդիր ունենա, նրա համար առավել կարևոր են թուրքերը, քան մենք և որ դա ազգային անվտանգության խնդիրն է: Կասկած չկա, որ ապագայում Քրդստան պետություն է ստեղծվելու, այսինքն հիմա կա, բայց այն ժամանակ նաև կճանանչվի, իսկ քրդերը եզդի ազգ չեն ճանանչում, ասում են` մոլորյալ քրդեր:

Ի դեպ, այս պահին Իրաքի հայության վերջին 1000 ընտանիքը հենց հիմա Իրաքի Քրդստանում են ապաստանած, այնտեղ որտեղ փորձում են ապաստան գտնել նաև եզդիները: Մեզ ավելի հեշտ ընդունեցին ու ապաստանեցին քան եզդիներին... Հիմա ի՞նչ ենք ուզում, որ քրդերն էլ մեզանով զբաղվեն:

Ասում են եզդիները մեզ հետ կռվել են արցախյան գոյամարտի ժամանակ և հիմա հատուցման խնդիր կա, հա իրենք ևս ՀՀ քաղաքացիներ են, մեզ հետ կռվել են նաև ադրբեջանցիներ, կան այդպիսիք` հիմա նրանց ո՞նց հատուցենք:

Ասածս չի նշանակում թե անտեսենք, մենք հարթակ ենք միջազգային կառույցներին, իրական հասցետեր ԱՄՆ դեսպանատուն գնալու, ուժերի ներածին չափով հումանիտար օգնություն տալու համար, բայց ոչ ավելին: Ու աղոթեք, որ աստված չանի մի հայ իր ազգության համար այստեղի դեպքերի պատճառով այնտեղ զոհ գնա...Հումանիզմն ու քաղաքականությունը տարբեր բաներ են` ՄԻ խառնեք...

Սասուն Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին