▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզդի հեղինակությունը կմնա կալանքի տակ.«Իրավունք»

«Ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը՝ փոխել գրավով ազատ արձակելուն մերժել Է նաև Վերաքննիչ դատարանը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ջնդի Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նկատելով.


- Թե ինչն Է պատճառը, որ մինչ օրս որևէ հիմնավորում չկա պաշտպանյալիս կալանքի տակ պահելու համար, սակայն նա շարունակում է մնալ այդ վիճակում, դեռ պարզ չի մեզ համար։ Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը չի էլ փորձում հարցաքննել մի շարք վկաների։

 

Հիշեցնենք, որ Ջնդի Ամարյանը մեղադրվում է շորթման մեջ։ Սակայն Ջնդիի կալանավորումը եզդիական համայնքում աղմուկ Է առաջ բերել այն պնդմամբ, թե մեղադրյալը տվյալ պահին, առհասարակ, տվյալ վայրում չի եղել, կան դա պնդող բազում վկաներ, որոնց չեն Էլ հարցաքննում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին