▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ում ընտրել են նախագահի միակ թեկնածուին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին։ Այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը: Նիկոլետիի թեկնածությունը միակն է եղել, քանի որ նախապես որոշել էին՝ նախագահը լինելու է սոցիալիսատական կուսակցությունից,-հաղորդում է korrespondent-ը:

Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին