▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ էլիտար հարսանիք. այս անգամ խնամիանում են Շշի Մելոն ու Տավուշի մարզպետը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն Է։ Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին Է, ով ընկերության տնօրեն Է։

Մարզպետի դստեր հետ ծանոթացել Է համալսարանում ուսանելու տարիներին։ Քավորը հանրությանը հայտնի անձ չէ՝ փեսայի ընկերներից է։ Հարսանիքին քաղաքական էլիտայի ներկայությունն ապահովելու են խնամիները, նրանց հրավիրել է հենց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։

Ի դեպ, վերջին շրջանում հարսանիքների այնպիսի տարափ է, որ ասում են՝ Սերժ Սարգսյանի մոտ հատուկ քննարկումների առիթ է դառնում տվյալ հարսանիքին գնալ-չգնալու թեման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին