«Գյումրու ընտրություններում օրումեջ իրավիճակ է փոխվում՝ եթե մինչ վերջերս ենթադրվում էր, որ Գյումրիի քաղաքապետացուներից Մարտուն Գրիգորյանն առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով և լինելու է Սամվել Բալասանյանի գլխավոր մրցակիցներից մեկը, ապա երեկ տեղեկացանք, որ նա, ըստ ամենայնի, չի առաջադրվի և կաջակցի Հանրապետականին, որի ցուցակը, ըստ վերջին զարգացումների, գլխավորելու է հենց Բալասանյանը։ Ի՞նչն է ստիպել Մարտուն Գրիգորյանին նման զիջման գնալու, տևական բանակցություններից հետո, ըստ մեր տեղեկությունների, նա կարողացել է համոզել ՀՀԿ-ին, որ ինքն իր «բավականին լուրջ ձայներով» կսատարի Բալասանյանին՝ մի պայմանով, որ Գյումրու ավագանու ցուցակում լինեն իր թիմակիցներից 2-3 հոգի, իսկ ինքը 2017-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով՝ Գյումրուց, և իշխանության լիարժեք «պադդերժկան» ունենա։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կառաջադրի Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանի թեկնածությունը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։