Հետաքրքիր զարգացում Եվրոպական իրավունքում կամ Եվրոպական դատարանը չի շփոթում տուրիզմը միգրացիայի հետ
Եվրոպական միության բարձրագույն դատական մարմինը՝ Եվրոպական դատարանը, վերջերս ընդունեց իրավամբ պատմական որոշում՝ ԵՄ երկրների իշխանություններին տրամադրելով այսպես կոչված «սոցիալական տուրիզմի» դեմ պայքարի ուժեղագույն գործիք։ Այս երևույթի էությունը կայանում է նրանում, որ Եվրոպական միության առավել թույլ զարգացած երկրների գործազուրկները տեղափոխվում են բնակության եվրոպական այնպիսի երկրներ, որտեղ գործազրկության նպաստն ավելի բարձր է։ Դատարանի միջամտությունը հաջորդեց Գերմանիայի իշխանությունների այն որոշմանը, ըստ որի՝ 25–ամյա ռումինուհի Էլիզաբեթա Դանոյին մերժվեց գործազրկության նպաստ ստանալու իրավունքը. գերմանացիների կարծիքով նա այդքան էլ ակտիվ չի եղել իր համար աշխատանք փնտրելիս։ Գերմանիան թեև համաձայնվել էր շարունակել վճարել նրան երեխայի խնամքի նպաստ, սակայն Դանոն դիմել էր դատարան՝ պնդելով, որ Գերմանիայի գործողություններն անօրինական են, քանի որ խախտում են Եվրոպական միության տարածքում տեղաշարժվելու և բնակության վայրն ընտրելու ազատության իրավունքը։
Դատարանը չհամաձայնվեց դիմողի փաստարկներին։ Ինչպես նշված է դատարանի որոշման մեջ, Եվրոպական միության անդամ պետությունները պարտավոր չեն սոցիալական աջակցություն տրամադրել «Եվրոպական միության տնտեսապես ոչ ակտիվ քաղաքացիներին, որոնք օգտվել են տեղաշարժվելու ազատության իրենց իրավունքից՝ բացառապես Եվրոպական միության մեկ այլ պետությունից սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
Նման աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումն ընդունում են համապատասխան պետական մարմիններն՝ ըստ իրենց հայեցողության։
Եվրոպական դատարանի որոշումն արդեն հավանության է արժանացել Եվրոպական հանձնաժողովի կողմից։շ
ՀՀ արդարադատության նախարար