▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ, ընդհանրապես, մենք չենք սիրում

 

Մենք չենք սիրում խոսել: Մենք լռում ենք, լուռ կռիվ ենք անում, լուռ հարցնում ու պատասխանում ենք միաժամանակ, մեր ու մեր փոխարեն, մեր ու դիմացինի տեղակ, մեզ հաշտեցնում ենք մեր թշնամու հետ, բարեկամի ու մեզ հետ թշնամանում, երեսով ենք տալիս, որ բոլորը լուռ են մնացել մեր ցավի ու մեր խոսքի նկատմամբ, եվ հիշաչարաբար լռություն ենք հակադարձում նրանց:
Մենք չենք սիրում լսել: Մենք խոսում ենք, երբ մեզ են գրում, զանգում, մեզ են դիմում, բայց մենք չենք սիրում լսել, որովհետև մենք արդեն չլսած պատասխանում ենք, մենք ամեն ինչ գիտենք, մենք ոչինչ չենք կամենում իմանալ, մեր իմացածն ու չիմացածը չենք սիրում լսել, չենք սիրում լսել ուրիշի լսածը, լռածը, ասածը: Մենք լա՜վ լսողություն ունենք, բայց ոչ լավ լսելու սովորություն: Մենք լսելու լավություն չենք անում՝ ոչ դիմացինին, ոչ էլ՝ առավել ևս մեզ: Մենք չենք սիրում լսել, լսեցնելու համատարած ջիղն է քրքրում մեր մաշկը, միտքը, սիրտը, բայց ոչ երբեք ականջը, ունկը...
Մենք չենք սիրում սիրել: Մենք սիրում ենք սիրո մասին երգերը, նկարները, ֆիլմերը, տառապանքները սիրասուն, սիրահարներին ու նրանց մասին լեգենդները: Մենք՝ ինքներս չենք սիրում սիրել: Մենք շտապում ենք սիրվել, երբ ինքներս չենք սկսել սիրել: Մենք ուշանում ենք սիրել, երբ ինքներս սկսել ենք...սիրվել: Մենք չենք սիրում սիրել, որովհետև չսիրվելու մտավախություն ունենք, բայց նաև ունենք վախ, որ կարող ենք չսիրել: Մենք չենք սիրում սիրել, որովհետև սերը կրոնականացրել են, խմբավորել, սեռականացրել, նույնիսկ քաղաքականացրել: Իսկ մենք չենք սիրում նման լինել: Մենք սիրում ենք աննման լինել, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է չսիրել կամ սիրելի չլինել:
Մենք չենք սիրում ...Եվ, ընդհանրապես, մենք չենք սիրում...Ավելին, մենք չենք, մենք՝ մենք չենք,,,

Մենք չենք սիրում խոսել: Մենք լռում ենք, լուռ կռիվ ենք անում, լուռ հարցնում ու պատասխանում ենք միաժամանակ, մեր ու մեր փոխարեն, մեր ու դիմացինի տեղակ, մեզ հաշտեցնում ենք մեր թշնամու հետ, բարեկամի ու մեզ հետ թշնամանում, երեսով ենք տալիս, որ բոլորը լուռ են մնացել մեր ցավի ու մեր խոսքի նկատմամբ, եվ հիշաչարաբար լռություն ենք հակադարձում նրանց:
Մենք չենք սիրում լսել:

Մենք խոսում ենք, երբ մեզ են գրում, զանգում, մեզ են դիմում, բայց մենք չենք սիրում լսել, որովհետև մենք արդեն չլսած պատասխանում ենք, մենք ամեն ինչ գիտենք, մենք ոչինչ չենք կամենում իմանալ, մեր իմացածն ու չիմացածը չենք սիրում լսել, չենք սիրում լսել ուրիշի լսածը, լռածը, ասածը: Մենք լա՜վ լսողություն ունենք, բայց ոչ լավ լսելու սովորություն: Մենք լսելու լավություն չենք անում՝ ոչ դիմացինին, ոչ էլ՝ առավել ևս մեզ:

Մենք չենք սիրում լսել, լսեցնելու համատարած ջիղն է քրքրում մեր մաշկը, միտքը, սիրտը, բայց ոչ երբեք ականջը, ունկը...
Մենք չենք սիրում սիրել: Մենք սիրում ենք սիրո մասին երգերը, նկարները, ֆիլմերը, տառապանքները սիրասուն, սիրահարներին ու նրանց մասին լեգենդները: Մենք՝ ինքներս չենք սիրում սիրել: Մենք շտապում ենք սիրվել, երբ ինքներս չենք սկսել սիրել: Մենք ուշանում ենք սիրել, երբ ինքներս սկսել ենք...սիրվել: Մենք չենք սիրում սիրել, որովհետև չսիրվելու մտավախություն ունենք, բայց նաև ունենք վախ, որ կարող ենք չսիրել:

Մենք չենք սիրում սիրել, որովհետև սերը կրոնականացրել են, խմբավորել, սեռականացրել, նույնիսկ քաղաքականացրել: Իսկ մենք չենք սիրում նման լինել: Մենք սիրում ենք աննման լինել, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է չսիրել կամ սիրելի չլինել:
Մենք չենք սիրում ...Եվ, ընդհանրապես, մենք չենք սիրում...Ավելին, մենք չենք, մենք՝ մենք չենք,,,

Արա Ալոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին