Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը , «տիրոջ մերը» հայհոյանքն անուղղակի օգտագործելով, ոչ կոռեկտ մի քանի արտահայտություններ էր արել` խոսելով այն մասին, թե իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «....Էս երկրի տերը ես եմ»:
Անդրադառնալով Մանուկյանի այդ հայտարարությանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Քաղաքական մարած աբլիկացիան անցել է կոռեկտության բոլոր սահմանները: Եւ մեր ժողովրդի, եւ մեր Տերը Աստված է, ի տարբերություն իր, իր քաղաքական պապայի եւ իրենց հովանավորների, ում Տերը սատանան է: Եթե ինչ որ մեկի տիրոջ մերը պետք է հայհոյի մեր ժողովուրդը, ապա հաստատ սատանայի եւ նրա լակոտների»: