Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է եթովպական այբուբենը նման հայերենին: Այս հարցը հատուկ են տալիս, որ մերոնք անգրագետ անգրագետ պատասխանեն, «Բա Մեսրոպն ա հնարել»։ Եթովպական գրերը, որ կոչվում են գիզ, չեն կարող համարվել այբուբեն, մի պարզ պատճառով, որ չունեն ձայնավոր։ Եթե Մեսրոպը հնարեր, անպայման ձայնավորներ կդներ, և հենց դա է alphabet բառի իմաստը ԱՅԲ ու ԲԵՆ։ Անմիջապես հաջորդ հարցը, քանի որ համակերպվել ենք գիզ այբուբենի «Այդ ո՞նց է Մեսրոպը հնարել, եթե գիզ այբուբենը 500 տարի Քրիստոսից առաջ է ստեղծվել»։ Առանց մանրամասնելու, որ այդ հնչյունատառերը, կամ գաղափարագրերը (22 տառ և 220 ընթերցման եղանակներ) կապ չունեն կրոնական գիզ գրերի հետ։ Երկրորդ երկիրը, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դա Եթովպիան էր և նրանք էլ սկզբնական շրջանում հունական, արամեական գրերով էին կարդում կտակարանը։ 494 թ. Աբբա Գարիման, վերադառնալով Կոստանդնուպոլսից, մեկ օրում գրում և նկարազարդում է եթովպացիների համար համարվող սուրբ գիրքը, որ մինչ օրս պահպանվել է (վերջերս քիմիական հետազոտությունները հաստատել են՝ V-VI դար)։ Իսկ տառերի դիզայնը կարող էր նմանվել Երուսաղեմում կողք կողքի աղոթող հայ և եթովպական վանականների բարիդրացիական շփումներից։ Այն ժամանակ իմը-քոնը չկար, ստեղծագործում էին հանուն հավատքի։ Յոթերորդ դարից հունահռոմեական այբուբենի հետ հավասար մենք էլ սկսեցինք կիրառել մեծատառ փոքրատառ տառատեսակները, որը բաց մնաց եթովպացիների և վրացիների մոտ։ ՀԳ. լուսանկարում նույն դարաշրջանի հայ և հաբեշ (այդպես էինք անվանում եթովպիացիներին) գրագիտական արվեստի նմուշներ»: |
Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան