Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Լեչեի» հետ։ «Էտտորե Ջարդինիերո — Վիա դել Մարե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2։0 հաշվով հաղթանակով։
Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացեց միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Րոպեներ անց՝ 82-րդ րոպեին, պաշտպան Մանուել Ականջին կրկնապատկեց «ներաձուրիների» առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Անցկացրած 26 հանդիպումներից հետո «Ինտերը» վաստակած 64 միավորով վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։


