▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակի կրակոցներից մեկ ամիս առաջ օպերատիվ աշխատանք է կատարվել, բայց զենք չի հայտնաբերվել

«Հետք»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով շուրջ մեկ ամիս առաջ Քրեական ոստիկանության աշխատակիցները ավելին քան 30 անձանց ոստիկանական բաժիններ են տարել, խուզարկություններ իրականացրել։ Այդ շրջանակի մեջ են եղել նաև Աջափնյակի հայտնի դեպքի մասնակիցները։ Այս անձանցից շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, նրանց թվում է եղել օրեր առաջ կրակոցներ արձակած անձը։ Սակայն, արգելված իրեր չեն հայտնաբերվել:

ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը:

«Նման անձանց շրջանակներում պարբերաբար օպերատիվ աշխատանք է կատարվում և, եթե լինում են որոշակի օպերատիվ տվյալներ, իրականացվում է բացատրական աշխատանք։ Այո, Ձեր նշած անձանց շրջանում կատարվել է օպերատիվ աշխատանք, խուզարկություններ, սակայն այդ պահին զենք-զինամթերք չի հայտնաբերվել»,- ասել է Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ 2026թ. փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ մարդ է սպանվել, իսկ 7 անձ ստացել հրազենային վիրավորում, որը գնահատվել է սպանության փորձ: Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ: Հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին