ԱԺ-ում տեղի ունեցավ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ քվեարկությունը:
Մինչ կքվեարկեին, Զարուհի Փոստանջյանը խոսելով վարման կարգի վերաբերյալ՝ ասաց, որ ողջ հայությունն է հետևում նրան, թե ինչ է այս պահին կատարվում ԱԺ-ում.
«Սփյուռքահայությունն էլ հետևում է հատկապես այն գործարարներին, ովքեր Արևմուտք գնալու հնարավորություն ունեն: Այդ քվեարկությամբ ճանապարհները կփակվեն նրանց առջև: Հետևեք, թե ինչպես է Պուտինը վերաբերում իր օլիգարխներին...»,-,մինչ պատգամավորը կշարունակեր խոսքը՝ նրա խոսափողն անջատեցին:
Տեղի ունեցավ քվեարկություն, և արդյունքում, կողմ քվեարկեցին 103-ը, դեմ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը: