▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Etihad-ը լքեց Հայաստանը. «Ժամանակ»

«Սա Ռուսաստանին ամեն ինչ տալու քաղաքականության շարունակությունն է: Ռուսները փորձում են ամեն ինչ անել, որ օտարները Հայաստան մուտք գործեն միայն իրենց թույլտվությամբ կամ չգործեն: Այսինքն շուկան ամբողջությամբ տրված է ռուսներին»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Etihad ավիաընկերության հայաստանյան ծառայության դադարեցմանը:

Նշենք, որ ԱՄԷ ազգային ավիափոխադրող Etihad ավիաընկերությունը հայտարարել է չվացուցակի վերանայման պատճառով Հայաստանում իր ծառայությունը դադարեցնելու մասին:

Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում չբացառեց նաեւ զուտ բիզնես նպատակներից, բիզնեսի եկամտաբերությունից դրդված չվերթների դադարեցումը, սակայն, նրա խոսքով, առավել հիմնավոր կասկածներ ունի, որ ռուսական ավիաընկերությունների մատն է խառը այս գործընթացին: «Սա ավելի շուտ ԵՏՄ անդամակցման հետեւանքն է: Բոլորն արհամարհում են Հայաստանին, դա է խնդիրը»,-նկատեց Պետրոսյանը»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին