▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե զինված խմբի գործով բոլոր ցուցմունքներին ընթացք տան, Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլեւս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։

«Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա եւ նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաեւ Սերժ Սարգպանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։ Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել։

Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա։ Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին