▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Խոսրով Մելիքիչն է ռուսներին սկսել մեղադրել, ուրեմն լուրջ ա...

«Ես գտնում եմ, որ Ֆրանսիայի իշխանության դիրքորոշումը անհամեմատ ավելի կառուցողական կլինի»։
Այս նախադասությամբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը համեմատել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի ղարաբաղյան քաղաքականությունը:
Ավելի ստույգ, գնահատելի է համարել այն փաստն, որ ֆրանսիացիներն, ի տարբերություն ռուսների, հակամարտության կողմերին զենք չեն վաճառում:
Կոմունիստական դպրոց անցած նախկին վարչապետը շատ զգուշավոր գործիչ է, ու եթե նա է սկսում քննադատել ռուսներին, ուրեմն՝ հայ-ռուսական հարաբերություններում իրապես ճգնաժամ է:
Կամ մերոնց առաջ չեն բացում Եվրասիական տնտեսական միության դռները, կամ էլ՝ Ղարաբաղի խնդրում իսկապես առկա է ռուս-ադրբեջանական ինչ-որ գործարք...
Ու Հարությունյանի այս հայտարարությունը տեղավորվում է Սերժ Սարգսյանի լատինամերիկյան հայտնի հարցազրույցի տրամաբանության մեջ:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին