«Ինչպե՞ս է Պերմյակովը ՀՀ տարածքով, ենթադրվում է, որ ոստիկանական ստորաբաժանումների կողքով, տարվել 102-րդ ռազմաբազա և այդ ի՞նչ վարույթի մասին էր Գլխավոր դատախազը խոսում ՌԴ-ի իր գործընկերոջն ուղղած նամակում: Եթե վարույթն Ռուսաստանում է, ապա ՀՀ քննչական կոմիտեն այդ ի՞նչ գործ է քննում»,-ԱԺ-ում այսօր Արդարադատության նախարարին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ այս պահին ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են առանձին հանցակազմերով գործերի քննություններ:
«Կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություն անել՝ քննչական և դատական սուվերենության, համապատասխան իրավապահ մարմինների իրավասությունների սահմանների և գործի քննության հետ կապված այլ իրավական հարցադրումների վերաբեյալ՝ մի շարք պատճառներով: Գործը գտնվում է նախաքննության փուլում և հայտարարությունները կարող են խանգարել գործին»,-ասաց Արդարադատության նախարարը:
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի նամակին, նախարարի խոսքով, դրա ճակատագրի մասին առաջիկայում պատասխան կունենանք: