▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ...«Ժամանակ»

«ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, ով սուր քննադատության էր արժանացրել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն։ «ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի։ Ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում, եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն։ «Ա՛յ տղա»֊ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին