ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Շուռնուխ ու Ներքին Հանդ այցելությանը և բնակիչների ընդունելությանը, ասել է. «30 հոգի կարող են համբուրել, 100-ը՝ հայհոյել, դրա հիման վրա չի որոշվում: Հանրությունը բաժանվում է մի քանի շերտի, կա մեդիագրագետ հատված, որ պրոպագանդայի տակ չի ընկնում, կան Հ1 նայող մարդիկ, որոնք այլ աշխարհում են ապրում... Կարծում եմ՝ ամեն մեկս մեր ճակատով պետք ա մեր գործն անենք, մինչև հաջողության հասնենք: Հիմա ես էս պետությունը սիրում եմ, իմ կյանքը ստեղ եմ պատկերացնում, ի՞նչ անեմ, որ Շուռնուխի էդ կինը, որն ուրախացել ա, որ իրա զուգարանը հիմա ավելի լավն ա, գնում, Նիկոլ Փաշինյանի թուշը պաչում ա, ես դրա համար պետք է հրաժարվեմ պետություն ունենալու մտքի՞ց, բացարձակ ոչ: Ես հավասարազոր տեր եմ էս պետությանն ու իմ կռիվը տանելու եմ»: Դիտեք նաև՝ |
«Եթե շուռնուխցի կինը Փաշինյանի թուշը պաչում է, չի նշանակում՝ պետք է պայքարը դադարեցնենք»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet