▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե փորձ չունես, որտեղի՞ց ես այդքան բանը ներառել քեզ մեջ.Գալուստ Սահակյան

Սա այն յուրահատուկ դեպքերից մեկն է, որ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը: Խոսելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի մասին նախագծի շուրջ ստեղծված դրական մթնոլորտից՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Նախ և առաջ պետք է գնահատենք այն, որ վերջին հաշվով այս քաղաքականությունը մտավ օրենսդրական դաշտ: Սա սկիզբն է, վերջը չէ: Եթե քաղաքականություն է, ապա անընդհատ շարունակվող պրոցեսի մեջ պետք է լինի: Մենք բոլորս ցանակնում ենք, որ շատ ավելին լինի, բայց ունենք այսքան հնարավորություն: Ձգտում ենք, որ սահմանամերձ գյուղերում մեղմացումներ լինեն:

Սա այն յուրահատուկ դեպքերից մեկն է, որ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը: Խոսելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի մասին նախագծից՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Նախ և առաջ պետք է գնահատենք այն, որ վերջին հաշվով այս քաղաքականությունը մտավ օրենսդրական դաշտ: Սա սկիզբն է, վերջը չէ: Եթե քաղաքականություն է, ապա անընդհատ շարունակվող պրոցեսի մեջ պետք է լինի: Մենք բոլորս ցանակնում ենք, որ շատ ավելին լինի, բայց ունենք այսքան հնարավորություն: Ձգտում ենք, որ սահմանամերձ գյուղերում մեղմացումներ լինեն: Քաղաքական դաշտը սիրում է PR, բայց PR-ով պետություն չեն պահում: Յուրաքանչյուր հարցից հետո խոսում են կոռուպցիայի մասին, և տեղերն այնպես մասնագիտորեն են նշում, որ ակամայից մտածում ես՝ եթե փորձ չունես, որտեղի՞ց ես այդքան բանը ներառել քեզ մեջ»:

Նշենք, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։ Իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին Կառավարությունը 1-ամսյա ժամկետում կապահովի համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին