▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին. ռուս քաղաքագետ

Եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավոր է ներգրավվել` աջակցելով Հայաստանին:  Այս մասին  «Аргументы и факты» թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցեվը:  

Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանը լայնամասշաբ գործողություններ չի սկսում, քանի որ հաղթանակի հնարավորությունը փոքր է:

«Վերջին  20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաը վերածվել է ամուր տարածքի: Թեև Ադրբեջանի բանակն ավելի մեծ է, չճանաչված հանրապետության տարածքը լեռնային է », – ասել է քաղաքագետը: .

Քաղաքագետը նշում է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ծանր վիճակում կհայտնվի: Հաղթել հնարավոր է միայն արագ գործողությւնների արդյունքում` 3-7 օրում, սակայն գրավել Ղարաբաղն այդ ժամանակաշրջանում անհնար է:  Ադրբեջանի ուժը` նավթի և գազի պաշարները միևնույն ժամանակ նրա թուլությունն են:  


Եպիֆանցեվի խոսքով`

«Եթե տարածաշրջանում  պատերազմ սկսվի, այն կընդգրկի ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանը, իսկ Ռուսաստանը պարտավորված  է լինելու ներգրավվել, և ադրբեջանը գիտի այդ մասին»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին