▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ներկայիս ոչ բարով ղեկավարը որոշի Աշոտյանին ազատել՝ կազատեն»․ Փաստաբան

«Չկա դատարան, չկան սպասելիքներ։ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ քաղբանտարկյալի ճակատագիրը որոշվում է քաղաքական մեթոդներով»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Եթե ներկայիս ոչ բարով ղեկավարի որոշումը կա, որ պետք է ազատ արձակեն, նշանակում է ազատ կարձակեն»,-ասաց նա։

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից։

***

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննարկվում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։

Աշոտյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց՝ հայտարարելով, թե նախկինում արձանագրված ռիսկերը դեռևս առկա են։ Դատարանը մերժեց պաշտպանների՝ տնային կալանքի, 40 մլն դրամի և երաշխավորությունների առաջարկը։
«Հաջորդ նիստը նշանակեցիք մեկ ամիս հետո: Հավաքվելու ենք, էլի ասեք բան չի փոխվել: Պարզ է չէ, որ դիտավորություն է: Նիստերը ավելի հաճախակի նշանակեք»,-դատարանից պահանջեց Արմեն Աշոտյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին