▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը»․ Ալիև

Ալիևն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Սպուտիկ Արմենիա»-ն։
«Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ինչո՞ւ եկավ Լոնդոն»,-ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Բաքուն մեղադրել էր Երևանին այն բանում, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպումից։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ, ընդհակառակը, հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում անցկացնել, սակայն ադրբեջանական կողմը մերժել է այն։

***

«ԱԳՆ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։

Ալիևը հայտարարել է, որ երկու հարց է բաց մնում․ Հայաստանը նախ պետք է դրական արձագանքի Բաքվի առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։ Ըստ Ալիևի վերջին մի քանի տարիներին այդ խումբը գործնականում անգործության է մատնվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին