▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանությունները գնան ժողովրդի կամքին հակառակ՝ նշանակում է լինելու է իշխանափոխություն

karabakh-open.info-ն գրում է. ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպմանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անդրադարձել է մադրիդյան սկզբունքներին, որոնք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների հիմքում են: Արա Հարությունյանը եւս մեկ անգամ շեշտել է ԼՂՀ դիրքորոշումը բանակցությունների ձեւաչափի մասին՝ հայտարարելով, որ դրանք արդյունավետ չեն լինի առանց ԼՂՀ մասնակցության:

Վարչապետը նաեւ հաստատել է, որ մադիդյան սկզբունքներին Արցախում վերապահումով են վերաբերվում:

«Մենք այդ սկզբունքներին պատասխանում ենք մեր աշխատանքով»,- ասել է Արա Հարությունյանը՝ առանձնացնելով տարածքների խնդիրը: ԼՂՀ վարչապետը նշել է, որ այդ տարածքներում հիմա բազմամիլիոնանոց ծրագրեր են իրագործվում: «Ում համար են կատարվում այդ ներդումները: Կատարվում են այդտեղ ապրող մեր քաղաքացիների համար»,-ասել է Արա Հարությունյանը: Արա Հարությունյանը նաեւ նշել է, որ այդ ծրագրերին ՀՀ իշխանությունը տեղյակ է եւ աջակցում է:

Ինչպես տարածքների հարցը, այնպես էլ հակամարտության կարգավորման վերջնական տարբերակը պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար՝ կարծում է ԼՂՀ վարչապետը: Նշելով, որ ինքը խոսում է, որպես քաղաքացի, Արա Հարությունյանն ասել է. «Եթե իշխանությունները գնան ժողովրդի կամքին հակառակ՝ նշանակում է լինելու է իշխանափոխություն: Այսինքն իշխանությունը պետք է համակերպվի այն գաղափարի հետ, որ եթե բանակցություններում ինչ-որ թեմա է շոշափվում, այդ թեման, կարգավորման այդ մեխանիզմները պետք է ներկայացվեն ժողովրդին, երկխոսությունը պետք է լինի անկեղծ, եւ միասին պիտի որոշվի: Վարչապետը նաեւ շեշտել է որ այդ հարցում, բոլորը՝ թե քաղաքացին, թե վարչապետն ու երկրի նախագահը պատասխանատու են հավասարաչափ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին