▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ալիևը չկասկածեր, որ կարող է պարտվել, հենց վաղը պատերազմ կսկսեր

Հասարակությունները մեծ հաշվով երբեք պատերազմ չեն ցանկանում: Պատերազմ ցանկանում են սովորաբար պետությունների տիրակալները: Որպես 90-ականների սկզբի պատերազմում հաղթած` ՀՀ ղեկավարությունը պատերազմ չի ցանկանում, քանի որ ավելին շահելու և շահածը կորցնելու հավանականությունը 50/50 է: Մնում է ադրբեջանական ռևանշի խնդիրը. եթե Ալիևը չկասկածեր, որ կարող է նաև պարտվել, հենց վաղը պատերազմ կսկսեր: Բնականաբար, Արևմուտքին պատերազմ պետք չի, քանի որ էներգակիրների անվտանգության խնդիր կառաջացնի, և նույն տրամաբանությամբ, բայց հակառակ դիրքորոշմամբ, այդ պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին: Այստեղ է, որ ՌԴ և ԱՀ շահերը համընկնում են: Եվ, բնականաբար, հակառակ դիրքորոշմամբ համընկնում են մեր և Արևմուտքի շահերը:

Վախթանգ Սիրադեղյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին