▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ադրբեջանցիներն անեին՝ կհասկանայի.Պատգամավորը՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի մասին

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին զարմացնում է  Ընտրական նոր օրենսգրքի նախագծի ծավալը, բարդությունը.

«Հին ժողովուրդ ենք, լեզու, գրականություն ունենք, բայց չենք կարողանում միտքը հակիրճ ձևակերպել ու գրել, թե ինչպես կարելի է գնալ, ընտրել, գալ ու նստել տանը: Սա ոչ հայեցի մտածելակերպի վառ օրինակ է:  Ո՞վ կարող է բացատրել՝ ի՞նչ է նշանակում «շարունակվող թեկնածու»-ն, «քվեարկությունների արժեք»-ը, «թեկնածուների ձայների արժեք»-ը, «թեկնածուի ձայների ավելցուկի արժեք»-ը, «տարբեր սեռերի հավասարության չափաքանակ»-ը: Եթե ադրբեջանցիներն անեին՝ կհասկանայի, 10 տարվա պետություն է,-նկատեց պատգամավորը:

Լյովա Խաչատրյանը վստահ է՝ սա կարելի է ընտրական օրենսգիրք սարքել, ուղղակի մկրատ ու սոսինձ է պետք.

Ես անցած տարի օրենսդրական առաջարկ էի արել՝ ուսուցիչներին ու տնօրեններին զերծ պահել այս ամենից.վերջ ի վերջո մատաղ սերունդ են դաստիարակում, բոլորը հրեշ են դարձել ու կեղծարար, իսկ նման մարդկանց մեր ապագան վստահել չի կարելի,-նշեց պատգամավորը:

Լեռնիկ Ալեքսանյանն ընդունում է, որ թերություններ կան և դրանք կքննարկվեն, իսկ, եթե կա քաղաքական ուժ, որին նախագիծն ընդհանրապես դուր չի գալիս, կարող է նորն առաջարկել:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին