«Միայն կատարյալ անբարոյականը կամ կլինիկական դեբիլը կարող էր մտածել, որ Հայատանի նման երկրում, որը շրջապատված է ոչ այդքան բարյացակամ հարևաններով, ժողովրդավարությունը կարող է պաշտպանիչ վահան լինել»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե 2020-ի պատերազմը 2016-ի շարունակությունն էր: «Ըստ թրքաբարո Նիկոլի, մենք դեռ 2016-ին պիտի պարտվեինք, որ 44-օրյան չլիներ: Այ, եթե Ադրբեջանը հասներ իր ուզածին և՛ ռազմաճակատում, և՛ դիվանագիտության մեջ, 44-օրյան չէր լինի, թե չէ՝ 2016-ին դիմադրեցինք, մեր տղերքը հերոսաբար կռվեցին, դիվանագիտության մեջ ամրագրեցինք մեր բանակի սխրանքները, և ստացվեց, որ Սերժը մեղավոր է 44-օրյայի մեջ, որովհետև ապրիլյանը չի պարտվել. էս ա իր ամբողջ հիվանդագին տրամաբանությունը»,- ասաց Աշոտյանը: |
«Ըստ *** Նիկոլի, մենք դեռ 2016-ին պիտի պարտվեինք, որ 44-օրյան չլիներ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet