▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էշերը հայտարարում են, որ կրճատումներ են, բայց...«Ժողովուրդ»

«Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում շուրջ 350 հոգու աշխատանքից ազատել են: Ըստ այդմ, կոմբինատի նոր ղեկավարությունը ցանկանում է հիմնարկությունն ամբողջությամբ նոր աշխատակիցներով «հագեցնել»:

 

«Ջանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք համապատասխանում են տեղեկություններն իրականությանը, թե՞ ոչ: Սակայն վերջինս լսելով տեղեկությունը՝ վրդովված հայտարարեց. «Որտե՞ղ են տեղեկությունները գրված, ուրեմն այսպես գրեք, ես այսպես եմ պատասխանում. էշերը հայտարարում են, որ կրճատումներ են կատարվում, բայց մարդիկ ասում են, որ այդպես չէ»,–ասաց Մ. Հակոբյանն ու անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին