▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խիստ նկատողություն եմ արել իմ ոտքին. Զուրաբյանը՝ ԱԺ միջադեպի մասին

a1plus.am-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն այսօր մեկնաբանել է երեկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ Նախ նա զարմանքով իմացել է, որ այդ մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին տվել է հենց Ֆարմանյանը. «Պրն Ֆարմանյանը զոռ է տվել երեւակայությանը եւ սուտ է ասել։ Մեր ժողովուրդը լավ գիտի՝ այդ պատահարի մասին առաջինը խոսողներին ինչ են ասում։ Ինքը նեղված է եւ պատճառ ունի, որովհետեւ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ։ Ես ականատես եմ եղել այդ պատահարին, եւ իմ ոտքը այնուամենայնիվ անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները։ Եվ ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը։ Ես խիստ նկատողություն եմ արել իմ ոտքին, նա ինձ խոստացել է նման բաներ այլեւս թույլ չտալ։ Բայց քանի որ իմ բոլոր ասածները կարող են օգտագործվել նրա դեմ, թույլ տվեք՝ ավելին չասել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին