▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էս խեղճ մարդկանց սոված ենք պահում...»․ Խաչատուրյանը Հունաստանում չգիտեր, որ միկրոֆոնը միացած է

Հայկ Մովսիսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երկիր ներկայացնող խայտառակություններ. Նախագահի աթոռ զբաղեցնողը չգիտեր, որ միկրոֆոնը միացած է:Բախտներս բերել է, որ սրանց ուշքն ու միտքը միայն ստամոքսն է, թե չէ.... «Հիմա պիտի ասե՞մ, էս խեղճ մարդկանց սոված ենք պահում...»»:

Լրագրող Ոսկան Սարգսյանն էլ այս առիթով գրում է․

Վահագն Խաչատրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան

Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի տրված պաշտոնական ճաշի մեկնարկին Վահագն Խաչատուրյանն իր ելույթից առաջ չի իմացել, որ բարձրախոսները միացված են, խոստովանել է, որ չգիտի ասելիքը, ապա անհանգստացել է , ասելով․«Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»։ Զարմանալի է, սակայն փաստ, որ այդ տեսանյութը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։

Լավ կլինի, որ Վահագն Խաչատուրյանին պետբյուջեի հաշվին առատորեն ապահովեն սննդով, սակայն թույլ չտան Հայաստանից դուրս գա, Հայաստանի Հանրապետությունը խայտառակ չանի, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի չանի, այլ երկրների նախագահների համար դաշնամուր չնվագի, Պուտինին անկեղծորեն չխոստովանի, որ ինքը քաղաքականությունից բան չի հասկանում։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում  նշված տեսանյութը հրապարակելով՝ կից գրել է․ ««Նեկրոֆիլ» նախաԳեն չգիտի, որ միկրոֆոնը միացած է ու անկապ դուրս է տալիս... Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում...
Խայտառակություն են սրանք»։

***

Կարդացեք նաև պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք խայտառակում եք «Ռեսպուբլիկան, պարոն Խաչատուրյան»
Գյորմամիշլար ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը պետք է հասկանա, որ հայերենը ևս լեզու է, և եթե տեղում մի քանի հոգի են ընկալում այն, ապա աշխարհում այդ լեզվակիրների թիվը հասնում է միլիոնների։ Անգամ եղել է ժամանակ, երբ քննարկվել է հայերենը միջազգային լեզու դարձնելու գաղափարը։
Բայց դե «Որտեղ հաց, այնտեղ կացի» որկրամոլ ջատագովները իրենց պետք է հերթական անգամ խայտառակ անեին աշխարհում՝ իրենք քաղցած են մնացել և դա կոպտորեն վերագրում են ինչ որ «խեղճ մարդկանց», որոնք հյուրընկալել են իրենց։
Հ.Գ. Չէի՞ք կարողանում հյուրանոցում մի լավ նախաճաշել, հետո նոր գայիք պաշտոնական ընթրիքի։ Դե պարզ է, այնտեղ էլ եք եղած-չեղածը հնձել, բայց էլի քաղցած եք մնացել, ինչպես միշտ։ Բարի ախորժակ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին