▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս վախեցել-փախել-եկել ես Երեւան, որ փրկվե՞ս Զառայից. Գալուստ Սահակյանը՝ Սյունիքի մարզպետին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերով ԱԺ ամբիոնը «պաշարման» մեջ պահած Զարուհի Փոստանջյանը Սյունիք կատարելիք այցից առաջ Աժ ամբիոնից ասել էր. «Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալու ենք՝ քեզ դուրս հանենք»։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ում Գալուստ Սահակյանին դեմ-դիմաց դուրս է եկել Սյունիքի մարզպետը. «Իյա, Սուրիկ, էս վախեցել-փախել-եկել ես Երեւան, որ ի՞նչ անես՝ փրկվե՞ս Զառայից, բա գիտես մեր ջանը քար ա»։  

Խաչատրյանն ասել է, որ գործով է եկել մայր-կուսակցություն, որ գիշերն էլի գնալու է։ «Հա, գնա, անպայման գնա, Սուրիկ ջան, մի քիչ զբաղեցրու էդ Րաֆֆուն ու Զարուհուն, մինչեւ էս անտեր արտահերթը պրծնի, թե չէ մեր օրն օր չի»,- Լիսկայի «դոշին դարդերն է լացել» Գալուստ Գրիգորիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին