Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի երեկվա հրապարակմանը՝ գրելով.
«Դու ստում ես Ծաղիկ Ռուբո: Ես ոչ թե «Վալոդիկ» եմ, այլ Վոլոդյա Հովհաննիսյան:Եթե ինձ վրայից իշխանահոտ գար, ես էլ քեզ նման կունենայի սեփական եկեղեցի, գազալցակայան և պալատներ: Այդ ամենը ունես դու, ես՝ դա չունեմ: Դու այնքան ստոր ես, որ իմանալով իմ մարտական ուղին, ինձ անվանում ես «եռամսյա հավաքի պատահական մասնակցած մարդ»: Ասում եմ քեզ, որ հաղորդես տիրոջդ՝ ես ծառայել եմ 1991-1992 թվականներին, 1992թ. նշանակվել եմ «Սիսական» փառապանծ գումարտակի վաշտի հրամանատար, 1992թվականին՝ արևելյան զորքերի և Զանգեզուրի զորային հետախուզության պետ, այնտեղից սպարապետ Վազգեն Սարգսյանը հրավիրել է՝ որպես իրեն օգնական, այնուհետև Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվել եմ Գորիսի բրիգադի հետախուզության պետ և մասնակցել բոլոր մարտական գործողություններին: Ռազմաճակատում նշանակվել եմ «Սիսական» գնդի առաջին գումարտակի հրամանատար, պատերազմն ավարտել եմ հաղթանակով: Դու ստում ես, որ ես ցանկացել եմ դառնալ «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամ: Անսուՙրբ մարդ, դու ինձ հրավիրել ես ձեր տուն, և ձեր տան բակում մենք քննարկել ենք միության կազմավորման հարցերը: Դրանից հետո տասնյակ անգամ դու զանգել ես ինձ և խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ: Ես երբեք իմ մարտական ընկերներին պիտակներ չեմ կպցնում, բայց քեզ կասեմ՝ Ծաղիկ Ռուբո, ես իմ ընկերներին չեմ դավաճանել ու չեմ դավաճանում, իսկ դու քո հացը անպատիվ ու անարժան ես մուրում, մնացել է միայն՝ Գագիկ Ծառուկյանին հռչակես Օլիմպոսից իջած աստված…Երևի դա էլ կանես՝ հանուն շահի:
Ես քեզնից հիասթափված եմ՝ Գևորգյան, դու ոչ մի սրբություն չունես, դու պարզապես լավ ծառա ես:
Պատմաբան-հասարակագետ, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական
Վոլոդյա Հովհաննիսյան