Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե տարբեր ՀԿ–ներ բողոքում են նրա այցի դեմ, իսկ Հայաստանում Ամերիկյան համալսարանը չեղարկեց հանդիպումը, նշել է, որ ինքը ոչ մի հակասությունների մեջ ներգրավված չէ։
«Ինձ հրավիրել են ձեր երկիր՝ որպես կինոփառատոնի պատվավոր հյուր, ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Երեկ հրաշալի ժամանակ եմ անցկացրել ուսանողների հետ։ Ես ոչ մի հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ»,- ասել է Սփեյսին։
Դիտեք նաև՝