▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ նվաստացած եմ զգում

Արդյո՞ք արհամարհանքի և ընդգծված նվաստացման վերաբերմունք չի, երբ եվրասիական մեր գործընկերները ոչ թե նախoրոք մեզ տեղյակ են պահում Ալիևի նամակի, պահանջի մասին և նախօրոք էլ քննարկում,այլ հրապարակային,տեսախցիկների դիմաց մեզ տեղյակ պահում, որ իրենք որոշել են բավարարել Իլհամ Ալիևի պահանջը`աշխարհին ցույց տալով մեր անտեղյակ ու գաղջ հայացքները:

Արդյո՞ք պարտավոր չէին մեր ԱԳՆ-ն, այլ ծառայություններ նախoրոք իմանալ նման նամակի և դիրքորոշման մասին:

Չեն իմացել չեն իմացել, լավ, ինչու մինչև հիմա մենք պաշտոնական բացատրություն չենք պահանջում, ինչ է նշանակում մեր լռությունը:Մենք համաձա՞յն ենք: Նազարբաևի և ըստ էության Ալիևի պահանջներն բավարարե՞լ:

Ու ամենակարևորը, ինչ- որ մեկն կարող է բացատրել՝ ինչո՞ւ ենք մենք սերում մի միության մեջ որտեղ ակնհայտորեն Ադրբեջանի շահերն ավելի են գերադասում հարգել, քան մերը, որտեղ առաջարկում են Ղարաբաղն ընդգծված տարանջատել մեզանից, ֆիքսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտեղ մինչև այսօր էլ ձևակերպված չէ՝ի՞նչ ենք մենք շահելու:

Մեկ էլ նկատեմ,որ եթերային լրատվականներն, որոնք նայել եմ այսօր, անդրադառնալով Աստանայի համաժողովին,ոչ մի լուր չեն տվել  Նազարբաևի առաջարկի մասին,կարծես նման բան չի էլ եղել: Ակնհայտ է ,որ դա արվել է իշխանության ճնշման արդյունքում:
Հավանաբար դա նրանից է,որ մեր արտաքին քաղաքականությունն,ինչպես Աշոտյանն այսօր ասեց «շատ ամուր ձեռքերում է» այնքան ամուր ,որ ուժն հերիքում է լրատվականների բերանը փակելուն, մինչդեռ պետք էր Նազարբաևի բերանը փակել:

Ինչ ասեմ, ես ինձ նվաստացած եմ զգում, այս կեղծված ընտրությունների գինն է,որ մենք տալիս ենք ամենօր:

Պետրոս Ղազարյան

Հիշեցնենք, որ Հայաստանը մինչև հուլիսի մեկը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի պայմանի հետ. միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին