Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այժմ ես իրականում պետք է գտնվեի հիվանդանոցում, ևս մեկ ամիս պետք է ամեն օր լուսաբացին արթնանայի բուժքույրերի ձայնից և ասեղի ծակոցից (ամեն առավոտ արյուն են վերցնում), բայց ես հրաժարվեցի քիմիայի 5-րդ փուլից, քանիզի որդուս 7-ամյակը բաց թողնել չէի կարող:
Ասում են` Տերը մեր ուժերից վեր փորձություն չի տալիս, այո, իմ ուժերից վեր էր Դավիթիս տարեդարձին իր կողքին չլինելը, և Աստված ինձ ողորմաց ու նրա կողքին լինելու շնորհը տվեց: Ես չգիտեմ, թե իմ շնորհը որքան կտևի, և որևէ մեկն այս կյանքում (առողջ, թե անառողջ) չգիտի, թե իր հետ հաջորդ րոպեին ինչ կպատահի, բայց այսօր ես երջանիկ եմ, որ որդուս կողքին եմ և մեկ վայրկյան անգամ չեմ տատանվում, քիմիայի մի կուրսը բաց թողնելու համար: Տերը ողորմած է:
Հ.Գ. Հավատավոր և ոչ հավատավոր իմ ընկերներ, հավատացեք, ՀԱՎԱՏՔԸ սարեր է շրջում: Այս մասին մի օր առավել անկեղծ կխոսեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, որին անգամ բժիշկները չեն հավատում»:
Կարդացեք նաև՝ Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը
Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն
Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը
«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի