▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հիմա ձեր շահերի պաշտպանն եմ

 

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:
Օրինագծով նախատեսվում է, որ տարեկան 50 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են իրենց ապրանքը արտահանել 2 տոկոս շահութահարկով, իսկ  40 մլրդ դրամ շրջանառություն ունեցողները՝ 5 տոկոս շահութահարկով:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խմբակցության անունից խոսելով, նախ կոչ արեց պատգամավորներին՝ կամ լսել իրեն, կամ լքել  դահլիճը: Ապա  նա մեջբերեց Խրիմյան հայրիկիի խոսքերը՝ պետք է երկու բժիշկ ունենալ՝ մեկը մարդուն բուժելու, մյուսը՝ հայրենիքը. «Մենք հիմա պետք է լծվենք երկիրը կառուցելու գործին: Սա բոլորիդ անձնական բիզնեսի հետ կապված օրինագիծ է: Ես հիմա ձեր շահերի պաշտպանն եմ: Ես ինքս բիզնես չունեմ»:
Նա հայտարարեց, որ ԱԺ-ն հիմա խախտում է Կանոնակարգը. «Առաջին ընթերցմամբ ներկայացված նախագիծը երրորդի ժամանակ ամբողջովին փոփոխվել է: Ըստ այդմ՝ եկեք ազնիվ լինենք միմյանց հետ՝ սա ոչ թե երրորդ, այլ առաջին ընթերցման նախագիծ է: Ինչո՞ւ ենք ստեղծում այս նախագիծը, որը որեւէ դրական ազդեցություն կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենալու ՀՀ ներսում: Ինչու ենք անհավասար դաշտ, պայմաններ ստեղծում մեր հայրենակիցների համար»:
Վերջում նա հորդորեց բոլորին՝ չմասնակցել այս օրինագծի քվեարկությանը:

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:

Օրինագծով նախատեսվում է, որ տարեկան 50 մլրդ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են իրենց ապրանքը արտահանել 2 տոկոս շահութահարկով, իսկ  40 մլրդ դրամ շրջանառություն ունեցողները՝ 5 տոկոս շահութահարկով:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խմբակցության անունից խոսելով, նախ կոչ արեց պատգամավորներին՝ կամ լսել իրեն, կամ լքել  դահլիճը: Ապա  նա մեջբերեց Խրիմյան հայրիկիի խոսքերը՝ միմյանց չխաբելու համար.

«Հարկավոր է ունենալ երկու բժիշկ՝ մեկը մարդուն բուժելու, մյուսը՝ երկիր կառուցելու համար: Մենք այսօր պետք է լծվենք երկիրը կառուցելու գործին: Սա այստեղ նստածներից շատերի անձնական բիզնեսի հետ կապված օրինագիծ է: Ես հիմա ձեր շահերի պաշտպանն եմ: Ես ինքս բիզնես չունեմ»,-ասաց նա՝ հայտարարելով, որ ԱԺ-ն հիմա խախտում է կանոնակարգը. «Առաջին ընթերցմամբ ներկայացված նախագիծը երրորդի ժամանակ ամբողջովին փոփոխվել է: Ըստ այդմ՝ եկեք ազնիվ լինենք միմյանց հետ՝ սա ոչ թե երրորդ, այլ առաջին ընթերցման նախագիծ է: Ինչո՞ւ ենք ստեղծում այս նախագիծը, որը որեւէ դրական ազդեցություն կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենալու ՀՀ ներսում: Ինչո՞ւ ենք անհավասար դաշտ, պայմաններ ստեղծում մեր հայրենակիցների համար»:

Վերջում Հեղինե Բիշարյանը հորդորեց բոլորին՝ չմասնակցել այս օրինագծի քվեարկությանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին