Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Պոստա» թերթին։ Ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից»:
Հիշեցնենք, որ թուրքական «Posta»-ն հարցազրույց է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ և Ազնավուրը իբր հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայկական հասարակությունում:
Կարդացեք նաև. Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել.ԱԳՆ
Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրի սկանդալային հարցազրույցը