▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այնտեղ ավելի շատ գումար եմ վաստակում, քան իմ երկրում. Թինա Քեյն արտագաղթել է

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թինա Քեյի հետ պարզելու, թե հետհեղափոխական Հայաստանում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շոուբիզնեսի ներկայացուցիների կյանքում:  Զրույցից մեկ հատված ներկայացնում ենք ստորև.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում, ապա` ձեր ոլորտում: Էական փոփոխություններ զգացել ե՞ք, թե՞ ոչ:

-Անկեղծ ասած` ես մոտ մեկ շաբաթ է, ինչ վերադարձել եմ Հայաստան: Էական փոփոխություն միայն սկզբնական շրջանում նկատեցի մաքսային ոլորտում, ինչպես նաեւ մենաշնորհների հարցում: Բայց դրանից հետո ամեն ինչ սառեցված է, ամեն ինչ հիմա ավելի վատ է, քան կարող է լինել: Եթե նախկինում կային օլիգարխ կոչեցյալներ, որոնք որոշ ոլորտներում գումար էին ծախսում, եւ մարդիկ կարողանում էին ապրել, հիմա դա էլ չկա: Շրջանառությունը հիմա կանգ է առել: Ինչ վերաբերում է իմ արվեստին, ապա նշեմ, որ ոչ մի էական փոփոխություն չի եղել: Ես հիմա էլ եմ միանյակ, հիմա էլ եմ իմ իսկ ուժերով ստեղծագործում, ոչ ոք որեւէ հարցում ինձ չի օժանդակում:

-Ինչո՞ւ եք մեկնում Մոսկվա, հիմնական բնակությո՞ւն եք հաստատել:

 -Ամենակարեւորը, որ ես այնտեղ աշխատում եմ: Դասավանդում եմ հանրակրթական դպրոցում ու երեք անգամ ավել աշխատավարձ եմ ստանում, քան ստանում էի էստեղ` առավոտից միչեւ ուշ գիշեր վազվզելով ռեստորանից ռեստորան: Ես այնտեղ նաեւ բալետի հայկական պարի անսամբլի գլխավոր բալետ պարուհի եմ: Հավատացեք, որ ես այնտեղ ավելի շատ գումար եմ վաստակում, քան իմ երկրում, որտեղ 30 տարի կյանքս նվիրել եմ արվեստին: Ոզում եմ` բոլորին իրենց բնագավառում հնարավորություն տան աշխատելու, ոչ թե խելացի գիտնականը տաքսու վարորդ լինի, կամ քիմիկը Վերնիսաժում առեւտուր անի: Մեծ հույս ունեմ, որ գոնե խորհրդարանական ընտրություններից հետո լավ է լինելու: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին