▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի խնդիրների մասին

Այսօր Եռյակի կողմից կազմակերպված երթին ոչ իշխանական ուժերի առաջնորդներից ներկա էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթի ժամանակ Ժառանգության նախագահին հարց ուղղեցին, կապված մյուս երկու քաղաքական ուժերի առաջնորնդների բացակայության վերաբերյալ, որին ի պատասխան եղավ հետևյալ պատասխանը .
«Ես ուրիշի դատավորը չեմ: Ես կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ Աստված ուժ կտա, ես միշտ կլինեմ հրապարակում: Ուրիշներն իրենց քաղաքական ամբիցիաները թող իրար մեջ ճշտեն»:

Փաստորեն Եռյակի գլխավոր խնդիրը ամբիցիաների մեջ է: 
Աշնան հանրահավաքների ընթացքում զգացվում էր, որ Եռյակում կան խնդիրներ: Քաղաքական դաշտում քննարկվում էր տարբերակներ թե ինչումն է տարաձայնությունների հիմնական պատճառը, սակայն վերջաբանը հետաքրքիր ստացվեց, քանի որ երեք առաջնորդներից` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց գլխավոր խնդրի մասին, պարզապես խնդիրն ամբիցիաներն են: Չգիտեմ ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն նման խնդիր ունենալով Եռյակը չի կարող երկար գոյատևել:

 

Անի Սանոյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին