▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի հաջորդ հանրահավաքի օրը հայտնի է

 

Ոչ իշխանական եռյակի նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ասրդյունավետ է  եղել համատեղ աշխատանքը։
Նա նշեց, որ ոչ իշխանական եռյակի ներկայացրած տասներկու կետի շուրջ իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ իմաստ չի տեսնում. «Բանակցությունները ոչ այլ ինչ են, քան անպտուղ ու իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշելու ու համաժողովրդական թափը կոտրելու միտում: Անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները առանց բանակցությունների էլ կարող են կատարել այդ տասներկու կետը»:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին կհավաքվեն Ազատության հրապարակում եւ Մարդու իրավունքների օրվան նվիրված կանցկացնեն երթ. «Սա կլինի համաժողավրդական շարժման միջոցառում»:

Ոչ իշխանական եռյակի նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ ոչ իշխանական եռյակի ներկայացրած տասներկու կետի շուրջ իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ իմաստ չի տեսնում. «Անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանություններն առանց բանակցությունների էլ կարող են կատարել այդ տասներկու կետը»:

Ապա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին կհավաքվեն Ազատության հրապարակում եւ Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ կանցկացնեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին