▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղայինի դուռը ուժե՞ղ փակել, թե՞ կամաց` վարորդների «հարուստ» բառապաշարից խուսափելու համար

Հասարակության  յուրաքանչյուր   անդամ  կամա  թե  ակամա  իր  կյանքի  ընթացքում  օգտվել  է  հասարակական  տրանսպորտից: Բայց  կան  մարդիկ,որ  ամեն  օր  երթևեկում  են    երթուղայիններ  (մարշրուտկա )  կոչված  տրանսպորտային  միջոցով:Մի  կողմ  թողնելով  նրանց  սանիտարահիգիենիկ  վիճակը,վարորդների  ծխելու  և  քաղաքացիներին  կոպիտ  պատասխանելու դեպքերը,հնչող  և  պարտադրվող  անճաշակ  երաժշտությունները`  ցանկանում  եմ  անդրադարնալ  մի  խնդրի:Առավոտյան   մի  երթուղայինից  իջնելիս  դուռը  կամաց  փակեցի (ի դեպ  դռան  վրա  կար  «դուռը  կամաց  փակիր» ցուցանակը) ,որին  հաջորդեց  վարորդի բղավոցը,որ  դուռը   ուժեղ  փակեմ, քանի  որ  անսարք  է ու  լավ  չի  փակվում: Տուն  վերադառնալիս  էլ  իջա  երթուղայինից  և  ակամայից  հիշելով նախորդ  վարորդի  հոխորտանքը ` դուռը  փակեցի  ուժեղ, որին  հաջորդեց  այս  երթուղայինի  վարորդի   բղավոցը,որ  դուռը  կամաց  փակեմ, հո  վայրենի  չեմ: Հիմա  երթուղային  նստելիս  ինչից՞   և  ինչպես՞  պետք  է  քաղաքացին    հասկանա, թե  տվյալ  փոխադրամիջոցի  դուռը  ուժեղ  փակի, թե՞  կամաց,թե՞  ընդհանրապես  չփակի` վարորդների  «հարուստ»  բառապաշարից  խուսափելու  համար:Ինչու՞  երթուղիներ  սպասարկող  փողատերերը  չեն  մտածում  իրենց  տրանսպորտային  փոխադրամիջոցների   անսարքությունները  վերացնելու  և  բարեկիրթ  սպասարկում  կազմակերպելու  մասին: Ամենաճիշտը  կլիներ  դիմել   սեփական  ոտքերի    օգնությանը  և  տեղաշարժվել   ոտքով,բայց  ախր  մեր  քաղաքը  մեծ  է, իսկ  մենք  էլ  ինչպես  միշտ ՝ շտապում ենք:

Ալեքսան Սարգսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին