Աշոտյանը առաջին անգամ չէ, որ մեզ զարմացնում է իր ունիկալ առաջարկներով: Բան չունեմ ասելու առաջադիմական գաղափարներում համարձակության դրսևորումը միշտ ողջյունելի է: Հայաստանը Արևելյան Հայաստան կոչելու Աշոտյանական գաղափարը միգուցե առողջ տրամաբանության շրջանակներում է, սակայն դա իր մեջ յուրահատուկ ռիսկ է պարունակում:
Այ տեսեք այս առաջարկը նույնիսկ մեր երկրում տարբեր արձագանքների արժանացավ, հանրության մի հատվածը հիմնավորվելով պնդում է որ այո արժե այդպիսի անվանափոխում կատարել, քանի, որ դա բխում է մեր երկրի շահերից և դրանով մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք որ առկա Հայաստանը ընդամենը պատմական Հայաստանի մի մասն է և մենք հավակնում ենք ավելիին, մյուս հատվածը այն կարծիքին է, որ դրանով մենք կարող ենք սխալ ընկալվել միջազգային հանրության կողմից, այսինքն բացառված չէ, որ միջազգային ճանանչում ունեցող հրապարակախոսները և քաղաքագետները սկսեն մեկնաբանել հետևյալ կերպ`- այս քայլով Հայաստանը սահմանափակում է իր հնարվորությունների շրջանակը:
Ինչևիցէ առաջարկը արժանի է հանրության ուշադրությանը, քանի, որ նա իր մեջ պոզիտիվ էլեմենտներ է պարունակում: Սակայն անձամբ ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ հարցում շտապողականությունը միայն վնաս կարող է բերել նամանավանդ 2015-ի ապրիլի 24-ից առաջ…: