▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ Կասպից ծովում. Բաքվում բնակիչները խուճապի մեջ են

Կասպից ծովում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, երկրաշարժի օջախը՝ 35 կիլոմետր խորության վրա։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Բաքու քաղաքում։

Թարմացված․ Artsakhor.am-ի թելեգրամյան էջը գրում է. «Հաղորդվում է, որ Բաքվում բնակիչների շրջանում խուճապ է, մարդիկ շտապ լքում են հատկապես բարձրահարկերում գտնվող իրենց բնակարանները։

Սեյսմոլոգները հնարավոր են համարում կրկնակի ցնցումները»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին