▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու տարուց ավել է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի.«Ժողովուրդ»

Արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, եւ դեռ պարզ չէ, թե երբ կունենա եւ ընդհանրապես կունենա՞ արդյոք: Ինչպես հայտնի է՝ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրողի իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: Այս ընկերությունն ընդամենը մի քանի ամիս կանոնավոր չվերթներ կազմակերպելուց հետո ծանր ֆինանսական կացությունում հայտնվեց ու դադարեց թռիչքներ իրականացնել: Կանոնավոր չվերթների վերսկսման ժամկետներն արդեն կես տարուց ավել է՝ պարբերաբար հետաձգվում են: «Էյր Արմենիա» ավիաընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի կարողացել ասել, թե երբ է իրենց ավիաընկերությունը նախատեսում վերսկսել իր չվերթները: «Չվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: Այս պահին տեխնիկական հարցեր կան՝ կապված գումարը Հայաստան փոխանցելու հետ, որն էլ գտնվում է լուծարման փուլում: Առաջիկայում պարզ կլինի»,- ասել է «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներկա իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայել: Սա այն դեպքում, երբ այդ ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, որի մոտ կեսը կարող էր մուտք գործել Հայաստանի տնտեսություն: ՀՀ Կառավարությունը տարիներ շարունակ փաստացի ոչնչացրեց ավիացիան եւ որպես ոլորտի տապանաքար հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին` փաստացի ոլորտում շրջանառվող միջոցները նվիրելով օտարերկրյա ավիաընկերություններին: Սա էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «նվերն» էր մեզ:

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին