«Երկու օր է, ինչ ռուսական և հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում և վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, և Ալիևը տեխնիկայի և մարդկային ահավոր կորուստներ կրեց ու հետ շպրտվեց ոչ միայն հայոց բանակի ու զինվորի անձնազոհ պայքարի, այլև սեփական տխմարության պատճառով»։ Ի դեպ, որպեսզի իր զենքի «փայլը» չխամրի, ռուսական կողմը պատճառաբանում է, որ «Սմերչը» վաճառելուն զուգահեռ՝ իրենք ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ պատրաստ են մի քանի ամսով մասնագետներ գործուղել Ադրբեջան, որոնք կսովորեցնեն զենքը կիրառելու ձևն ու «նրբությունները»։ Ադրբեջանն ասել է՝ պետք չէ, «գլուխ կհանենք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։